«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԿԳՍՄ-ի արձագանքը Մոսկվայի բողոքին

ԿԳՍՄ-ի արձագանքը Մոսկվայի բողոքին
18.08.2024 | 07:10

«Հայաստանի պատմության» 8-րդ դասարանի գրքում 1828-ի Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին որակվել էր «բռնակցում» տերմինով, ինչն ինքնին հակագիտական, էմոցիոնալ գնահատական է:

Այս փաստը չէր վրիպել նաև Ռուսաստանի ԱԳՆ ուշադրությունից՝ դառնալով հրապարակային հայտարարության առիթ:

Այս դեպքում Հայաստանի ԿԳՍՄ-ն Մոսկվայի դիտողությունը հաշվի է առել:

Թեմայից դուրս և ավելի ընդգրկուն, ես հենց այսպես եմ պատկերացնում հայ-ռուսական հարաբերությունները:

Երբեմն ու նույնիսկ հաճախ խնդիրներ են առաջանում անգամ գործընկերների, դաշնակիցների հարաբերություններում (օրինակ, ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերություններում): Սակայն դրանք պետք է լուծվեն ոչ թե կոնֆրոտացիայի, այլ երկխոսության մակարդակում:

Եթե նման մոդելը կիրառելի լիներ հայ-ռուսական հարաբերությունների ամբողջ սպեկտրի վրա, հավատացնում եմ, Երևանի և Մոսկվայի հարաբերություններում այսօրվա տոկսիկ բաղադրիչը չէր լինի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ